18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Հանրապետության նախագահը ստորագրել է Արա Այվազյանին արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնից հեռանալու հրամանագիրը:
Օրերս հրաժարական տված արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն այսօր հրաժեշտ է տվել նախարարության անձնակազմին՝ անուղղակի հաստատելով, որ գործող իշխանությունները պատրաստվում են ստորագրել հերթական հակա-հայ փաստաթուղթը:
Արա Այվազյանն ընդգծել է՝ իր համար այս դժվար որոշումը կայացրել է, որպեսզի երբեւիցե որեւէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային եւ պետական շահի դեմ են եղել:
Հրաժեշտի ելույթում Արա Այվազյանը նշել է նաեւ, որ ընդհանրապես դիվանագետը ընկալվում է որպես հարմարվող, համակերպվող, սուր անկյուններից խուսափող անձ:
«Կարծում եմ՝ այս դժվարին պայմաններում մենք դրա իրավունքը չունենք, եւ մեր մեջ, իսկապես, գնալով, վստահ եմ, կլինեն սկզբունքային դիվանագետներ, ովքեր ուղենիշ կդառնան մեր հասարակության համար»,- ասել է Արա Այվազյանը:
Մանրամասնում է՝ Մարին Մելիքսեթյանը։
Հիշեցնենք, որ դեռ Միքայել Մինասյանը բացահայտել է Հայաստան-Ադրբեջան առաջիկա հայտարարության բովանդակությունը, ըստ որի՝
1. Ստեղծվելու է հանձնաժողով, որը ամրագրելու է խաղի կանոնները Հայաստանի և Ադրբեջանի նոր ու վերջնական դեմարկացիայի համար։
2. Դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Այս սկզբունքը Հայաստանի համար խիստ անբարենպաստ հետևանքներ է ունենալու, որովհետև ակնհայտ է, որ Ադրբեջանն է խաղարկելու որ դեպքում, որ սկզբունքը կիրառվի:
3. Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղը Ադրբեջանին հանձնելը Նիկոլը քննարկման առարկա է դարձրել։
4. Նոր և վերջնական դեմարկացիայի աշխատանքները կարգավորող փաստաթղթները պատրաստվելու և նախաստորագրվելու են մինչև հունիսի 30-ը։