կարևոր
1384 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-31 20:50

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին ժամանակ է տվել մինչև հունիսի 4-ը՝ գերեվարված 6 հայ զինծառայողի մասին տեղեկություն տրամադրելու համար

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին ժամանակ է տվել մինչև հունիսի 4-ը՝ գերեվարված 6 հայ զինծառայողի մասին տեղեկություն տրամադրելու համար

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանին մինչև հունիսի 4-ը ժամանակ է տվել՝ տեղեկություններ տրամադրելու Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարված 6 հայ զինծառայողի կարգավիճակի մասին:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրեր»-ին հայտնել է, որ ամենօրյա երկխոսություն են իրականացնում երկու երկրների իշխանության հետ՝ գերիների տեսակցություն ապահովելու համար: Կարմի Խաչի ներկայացուցիչներն Ադրբեջանում պահվող մյուս ռազմագերիներին և քաղաքացիական անձանց այցելել են, նրանց փոխանցել ծնողների տեսաուղերձները:

«Այցի գլխավոր նպատակն է առաջին հերթին գրանցել այս անձանց, այնուհետև սկսել պարբերական կերպով տեսակցել՝ առաջին հերթին ստուգելու պահման պայմանները, այդ անձանց հանդեպ վերաբերմունքը, ինչպես նաև օգնել ՝ կապ հաստատել իրենց հարազատների հետ»,-ասել է Ամատունին:

Մայիսի 27-ի ի վաղ առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանցիները գերեվարել էին 6 հայ զինծառայողի:

Հայաստանի Հանրապետությունը մայիսի 27-ին դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ գերեվարված 6 հայ զինծառայողի հիմնարար իրավունքների ապահովման պահանջով: