կարևոր
1669 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-31 20:20

Կապիտուլացիոն երկրորդ պայմանագիրը հանգեցնելու է աղետալի հետևանքների․ Տավուշի 4 գյուղ Սյունիքի Շուռնուխի նման կիսվելու է․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Իշխանության կողմից կապիտուլացիոն երկրորդ պայմանագրի ստորագրումը հանգեցնելու է աղետալի հետևանքների. Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց, Ազատամուտ եւ Կայան գյուղերը Սյունիքի Շուռնուխ գյուղի նման կիսվելու են, իսկ Այգեհովիտն ու Դիտավանը հայտնվելու են թշնամուց ընդամենը 300-500 մետր հեռավորության վրա:

Այս վեց գյուղերը զրկվելու են իրենց արոտավայրերից եւ դաշտերից, ինչն իր հերթին աստիճանաբար բերելու է այդ գյուղերի հայաթափմանը:

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը մտավախություն ունի, որ թշնամու անկուշտ երախը այսքանով չի բավարարվի եւ «աշխարհագրական նպատակահարմարության» անվան տակ կներկայացնեն նոր պահանջներ:

Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրվող փաստաթղթով հայաթափման վտանգի տակ է գտնվելու նաեւ Վերին Ոսկեպար գյուղը, որը հարուստ է միջնադարյան հայկական պատմամշակութային հուշարձաններով: Վտանգված եւ անորոշ է 13-րդ դարում կառուցված Գոմաձորի եւ 7-եր դարում կառուցված Ս. Աստվածածին եկեղեցիները: Աղոթքներով ներծծված եկեղեցու պատերը լուռ վկաներն են հայ մշակույթի եւ հայկականության: Ոսկեպար գյուղի գերեզմանոցում կան նաեւ 18-19-րդ դարի տապանաքարեր եւ խաչքարեր, որոնք ժամանակի ընթացքում ավերվել են քոչվորների եւ ադրբեջանցիների կողմից:

Խորհրդային միության քարտեզների համաձայն մարդիկ թշնամիների հետ արդեն ապրելու են ոչ թե կողք կողքի, այլ նույն տարածքում, ինչին գյուղացիները պատրաստ չեն:

Մանրամասները՝ Զառա Սահակյանի տեսանյութում։