կարևոր
2920 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-31 20:05

Նիկոլն իր ծննդյան օրը որոշել է անցկացնել Փարիզում և ձևակերպել դա որպես աշխատանքային այց Ֆրանսիա․ Կարեն Վրթանեսյան

Նիկոլն իր ծննդյան օրը որոշել է անցկացնել Փարիզում և ձևակերպել դա որպես աշխատանքային այց Ֆրանսիա․ Կարեն Վրթանեսյան

Նիկոլն իր ծննդյան օրը որոշել է անցկացնել Փարիզում և ձևակերպել դա որպես աշխատանքային այց Ֆրանսիա։ Այս մասին գրել է Կարեն Վրթանեսյանը։

«Աշոտիկին ծննդյան օրը Արցախում այցելելու թեման նիկոլենք ձևակերպեցին որպես ՀՀ և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ և ուղղաթիռով թռցրին Նիկոլին իր ամբողջ ընտանիքով Ստեփանակերտ։

2 տարի և 1 պատերազմ անց՝ պետության խորը ճգնաժամի պայմաններում, երբ թշնամու զորքը ներխուժել է ՀՀ տարածք. Նիկոլն իր ծննդյան օրը որոշել է անցկացնել Փարիզում և ձևակերպել դա որպես աշխատանքային այց Ֆրանսիա»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ այցին անդրադարձել է Դաշնակցության Արեւմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեն և դատապարտել Փաշինյանի սպասվող այցը Փարիզ։

Նշենք, որ Կառավարությունը հաղոդրագրություն է տարածել, որ հունիսի 1-2-ը Փաշինյանը աշխատանքային այց կկատարի Ֆրանսիա և Բելգիա։ Հունիսի 1-ին Փաշինյանը Փարիզում հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի և Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ։ Կառավարության հաղորդմամբ` հունիսի 2-ին Բրյուսելում նա հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Նախատեսվում է նաև հանդիպում Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի հետ։