կարևոր
1927 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-31 19:46

ՀՀ նախագահը ստորագրել է Արա Այվազյանին պաշտոնից ազատելու հրամանը

ՀՀ նախագահը ստորագրել է Արա Այվազյանին պաշտոնից ազատելու հրամանը

ՀՀ նախագահի հրամանագրով արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»:

Հիշեցնենք, որ Արա Այվազյանը նշել է, որ իր հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այն պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել։ 

Նշենք, որ Այվազյանը ՀՀ ԱԳՆ նախարար էր նշանակվել 2020 թվականի նոյեմբերի 18-ին։