կարևոր
1567 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-31 19:05

Տնտեսական և տրասնպորտային կապերի ապաշրջափակումը Հայաստանի համար կունենա բացասական ազդեցություն. Առևտրաարդյունաբերական պալատի հետազոտության արդյունքները

Տնտեսական և տրասնպորտային կապերի ապաշրջափակումը Հայաստանի համար կունենա բացասական ազդեցություն. Առևտրաարդյունաբերական պալատի հետազոտության արդյունքները

Հայաստանում հարցման մասնակցած ձեռնարկությունների մոտ 60 տոկոսը համարում է, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրասնպորտային կապերի ապաշրջափակումը Հայաստանի համար կունենա խիստ բացասական կամ բացասական ազդեցություն:  Հարցումն իրականացրել է Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնը:

Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրասնպորտային կապերի ապաշրջափակումը դրական է գնահատում ՀՀ ձեռնարկությունների մոտ 20 տոկոսը:

Հետազոտությունը կատարվել է փետրվար-մարտ ամիսներին: Մասնակցել է Հայաստանում գործող 400 ձեռնարկություն: 

Ուսումնասիրության ոլորտներն են բիզնեսի հիմնախնդիրները և առաջնահերթությունները, ձեռնարկությունների վրա համավարակի և Արցախյան 44-օրյա պատերազմի ազդեցությունը, կոռուպցիայի նկատմամբ գործարար համայնքի ընկալումները, պետական աջակցության ծրագրերի արդյունավետության գնահատումը:

Հետազոտության նպատակը հայաստանյան գործարար համայնքի ներկայացուցիչների կարիքների և առաջնահերթությունների վերհանումն է: Հետազոտությունն իրականացվել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) համագործակցության արդյունքում: