կարևոր
2446 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-31 18:48

Հայրենասիրություն դաստիարակելը միայն ընտանիքի գործառույթը չէ. այս իմաստով ՀՅԴ-ն շատ մեծ աշխատանք է տանում․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Հայրենասիրություն դաստիարակելը միայն ընտանիքի գործառույթը չէ. այս իմաստով ՀՅԴ-ն շատ մեծ աշխատանք է տանում․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Հայրենասիրություն դաստիարակելը միայն ընտանիքի գործառույթը չէ. այս իմաստով ՀՅԴ-ն շատ մեծ աշխատանք է տանում։ Այս մասին Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Յուրաքանչյուրս ունենք մեծ հայրենիք ու փոքր հայրենիք։ Փոքր հայրենիքը՝ ամեն մեկիս տունն է, գյուղը, հարազատների միջավայրը։ Մեծ հայրենիքը՝ երկիրն է իր սահմաններով։ Եթե քեզ համար աշխարհի կենտրոնը քո փոքր հայրենիքն է, ապա մեծ հայրենիքը հաստատ կորցնելու ես։ Փոքր ու մեծ հայրենիքի ճիշտ համադրությունը պետք է լինի, մեկը մյուսի շարունակությունն է։ Ցավոք, վերջին մի քանի տարվա ընթացքում մեզ մոտ մեծ հայրենիքի գաղափարը դրվել է մեծ կասկածի տակ։ Սկսել են հետևողականորեն քայքայել պետական ինստիտուտները։ «Քյարթու» մարդն է դարձել հայրենասեր։ Եթե ինչ-որ լեզու գիտես կամ մի փոքր եվրոպամետ ես, ուրեմն ժամանակակից չես։ Չափազանց վտանգավոր մոտեցումներ են սկսել կիրառել։ Բայց հենց հայրենասերն է ժամանակակից մարդ։ Մենք մեծ Սփյուռք ունենք, սա արտագաղթի համար արդեն պատրաստի մեծ ենթակառուցվածք է։ Եթե մարդու վերաբերմունքը մեծ հայրենիքի նկատմամբ թուլանում է, ապա նա արտագաղթելու պատրաստ քաղաքացի է, իր ինքնագիտակցության մեջ քաղաքացիության գործոնը չափազանց փոքրանում է։ Հայրենասիրությունը չես կարող միայն մեկ կուսակցությամբ ներարկել։ Այս իմաստով ՀՅԴ-ն շատ մեծ աշխատանք է տանում։ Բայց սա պետք է լինի պետության գործառույթը և պետք է անել մանկապարտեզներից, դպրոցներից, բուհերից։ Վերջին երեք տարվա ընթացքում քանդածը պետք է վերականգնենք։ Փոխվել է նաև եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը։ Կարևոր է նաև պետության առաջին դեմքերի կեցվածքն այս հարցում»։