կարևոր
1999 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-31 16:14

Այսօր բազմաթիվ խնդիրներ կան, բայց ժամացույցի աշխատանքի պես միայն մի խնդիր է լուծվում՝ քայլած խմբակի պարգևավճարները ժամանակին պետք է հասնեն. սա պետք է վերանայվի. Ռոբերտ Քոչարյան

Այսօր բազմաթիվ խնդիրներ կան, բայց ժամացույցի աշխատանքի պես միայն մի խնդիր է լուծվում՝ քայլած խմբակի պարգևավճարները ժամանակին պետք է հասնեն. սա պետք է վերանայվի. Ռոբերտ Քոչարյան

Ճապոնացիները մի հետաքրքիր թեզ ունեն․ նրանք ասում են՝ չկա վատ զինվոր, կան վատ գեներալներ։  Այս մասին Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի առաջորդ, ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Երբ որ ճապոնական որևէ մի ընկերության վիճակը վատանում է, և գումարների տնտեսման անհրաժեշտություն է առաջանում, առաջին հերթին կրճատում են ընկերության նախագահի աշխատավարձը։ Երբ որ սկսում են աշխատակիցներին կրճատել, սկսում են հենց ղեկավարի փոփոխությունից։ Մեր երկրում այսօր բազմաթիվ խնդիրներ կան, բայց ժամացույցի աշխատանքի պես միայն մի խնդիր է լուծվում՝ քայլած խմբակի պարգևավճարները ժամանակին պետք է հասնեն։ Իհարկե, սա պետք է վերանայվի։ Չպետք է նախարարի և ավագ մասնագետի աշխատավարձերի միջև 20 անգամ տարբերություն լինի»,-ասել է  Քոչարյանը