կարևոր
3556 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-31 16:00

Մեդալից հրաժարվել եմ. հայրենիքի դավաճաններից մեդալներ ստանալ չեմ ուզում. Տարոն Տոնոյան

Մեդալից հրաժարվել եմ. հայրենիքի դավաճաններից մեդալներ ստանալ չեմ ուզում. Տարոն Տոնոյան

Զինվորական բժիշկ, վիրաբույժ, ՀՅԴ Հայաստանի Գմ անդամ Տարոն Տոնոյանը հրաժարվել է Հայաստանի նախագահի շքանշանից։ 

«Այսօր ինձ զանգահարել են առողջապահության նախարարությունից և առաջարկել, որ ներկայանամ նախագահական, քանի որ շքանշան կամ մեդալ պետք է ստանամ։ Ես այդ շքանշանը վաստակել եմ այն զինվորներից և նրանց մայրերից, որոնք ինձ ասել են` շնորհակալություն, բժիշկ։ Ես այդ մեդալից հրաժարվել եմ, որովհետև չեմ ուզում ապազգային, հայրենիքը դավաճանած մարդկանց ձեռքից մեդալներ ստանալ»,- ասել է Տոնոյանը։