24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Անրհաժեշտ է երկրի ընդհանուր միջավայրը փոխել, որովհետև մեզ մոտ նյարդային մթնոլորտ է տիրում։ Պետք է փորձենք հանգստություն բերել մեր հասարակությանը։ Այս մասին Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի առաջորդ, ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Մենք այսօր մասնակցում ենք ընտրություններին, որ երկիրը հանենք այս վիճակից, որովհետև նման իրավիճակում մարդ դառնում է իռացիոնալ, սկսում է չընկալել և չընդունել տրամաբանական բաներ։ Պետք է հանգստություն բերենք։ Եթե մարդ մշտապես անհանգստանում է անորոշ և անհասկանի ապագայի համար, միշտ նման կարգի դրսևորումներ լինում են։ Սա պետք է փոխել, և փոխելու ենք՝ կառավարման ճգնաժամը հաղթահարելով։ Դու չես կարող աշխատել և երկիրը կառավարել «բառադի» քայլերով ու հայտարարություններով։ Չես կարող ֆունդամենտալ հարցերի շուրջ բառադի հայտարարություններ անել։ Մարդկանց գլուխներում շփոթություն է առաջանում, որն ամեն քաղաքացի չի կարող հաղթահարել։ Այս նեռվայնությունը գալիս է վերևից՝ երկրի ղեկավարությունից։ Այս առիթով մի խելացի մարդ ասել է․ «Եթե հանկարծ մեկի հետ վիճում ես, և վեճը միանգամից ընդհատվում է, մի՛ մտածիր, որ ճիշտ ես։ Կարող է ուղղակի դիմացինդ հասկացել է, որ դու ապուշ ես» »։