Ունենք ճնշված, վիրավորված, միգուցե արհեստական շնչառության տակ գտնվող բանակ։ Քանի որ շատ լավ պատկերացնում եմ՝ ինչ է բանակը, գտնում եմ, որ ներսում կարգուկանոն հաստատելու և կազմակերպչական առումով բանակը վերականգնելու համար կպահանջվի մեկ տարի, պետք է հանել նրան պարտվողի սինդրոմից։ Այս մասին ասել է «Հայաստան» դաշինքի առաջորդ, ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
«Բայց սպառազինության մեր ունեցած կորուստները վերականգնելու, բանակի մարտունակությունը և կարողությունն աճեցնելու տեսանկյունից, կարծում եմ, անհրաժեշտ կլինի երեք տարի։ Պայմանագրերը կարելի է կնքել 6 ամսվա ընթացքում, սակայն ժամանակատար լինելուց բացի, այս գործընթացը նաև շատ ծախսատար է։ Այդ պատճառով էլ նախատեսում եմ երեք տարի»,– նշել է նա։