կարևոր
1648 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-31 12:12

Իսրայելի ընդդիմությունը համաձայնության է եկել կոալիցիոն կառավարություն ձեւավորելու շուրջ

Իսրայելի ընդդիմությունը համաձայնության է եկել կոալիցիոն կառավարություն ձեւավորելու շուրջ

Իսրայելի ընդդիմությունը համաձայնության է եկել կոալիցիոն կառավարություն ձեւավորելու շուրջ, ինչը նշանակում է, որ վերջին 12 տարին երկիրը ղեկավարող Բենիամին Նեթանյահուն կարող է կորցնել վարչապետի պաշտոնը:

Ընդդիմությունը կոալիցիա կազմելու համար 2 օր ժամանակ ունի: Մինչ այդ 71-ամյա Նեթանյահուն վերջին ջիգերն է գործադրում՝ իշխանությունը պահելու համար:

Նա հայտարարել է, թե նոր միասնության կառավարությունը կվտանգի երկրի անվտանգությունը: Վերջին 2 տարում Իսրայելում արդեն 4 անգամ խորհրդարանական ընտրություններ են անցկացվել եւ ոչ մեկի արդյունքում էլ որեւէ կուսակցության չի հաջողվել մեծամասնություն ստանալ, կոլացիոն կառավարություն ձեւավորելու փորձերը նույնպես տապալվում են:

Եթե այս անգամ էլ չստացվի, Իսրայելը կարող է գնալ 5-րդ ընտրություններին: