Մայիսի 31, տարվա 151-րդ (նահանջ տարիներին՝ 152-րդ) օրն է։
Տարվա ավարտին մնում է 214 օր։
- 1223 թ. – Կալկա գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում մոնղոլները հաղթանակ տարան ռուսների նկատմամբ:
- 1323 թ. – Կաթողիկոս Կոնստանդին Դ Լամբրոնացու ջանքերով Եգիպտոսի սուլթանության և Կիլիկիայի հայկական թագավորության միջև կնքվում է հաշտության պայմանագիր, համաձայն որի մամլուքները պետք է 15 տարի չհարձակվեին Կիլիկիայի վրա:
- 1817 թ. – Միլանի Լա Սկալա թատրոնում տեղի ունեցավ Ջոակինո Ռոսսինիի «Գող-կաչաղակ» օպերայի պրեմիերան:
- 1832 թ. – մահացել է Գալուա Էվարիստը, Ֆրանսիացի տաղանդավոր մաթեմատիկոս (ծն. 1811 թ.):
- 1859 թ. – գործարկվեց Լոնդոնի Բիգ Բեն ժամացույցը:
- 1883 թ. – ծնվել է Դրաստամատ Կանայանը (Դրո)՝ Հայաստանի Առաջին Հանրապետության զորավար, ֆիդայի, Առաջին Հանրապետության ռազմական նախարար (մահ. 1956 թ.):
- 1916 թ. – Հյուսիսային ծովում տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի ամենամեծ ծովային ճակատամարտը Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի միջև:
- 1930 թ. – ծնվել է Քլինթ Իսթվուդը ամերիկացի հանրաճանաչ դերասան, ռեժիսոր, կինոգործիչ:
- 1961 թ. – Հարավաֆրիկյան Հանրապետությունը հռչակեց իր անկախությունը Մեծ Բրիտանիայից:
- 2001 թ. – մահացել է Առլեն Ֆրենսիսը, ամերիկահայ դերասանուհի (ծն. 1908 թ.):