կարևոր
2449 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-30 20:14

Տավուշում եմ, հերթով անցնում ենք գյուղերով, որոնք խորհրդային տարիներին ադրբեջանաբնակ են եղել. Քրիստինե Վարդանյան

Տավուշում եմ, հերթով անցնում ենք գյուղերով, որոնք խորհրդային տարիներին ադրբեջանաբնակ են եղել. Քրիստինե Վարդանյան

Տավուշում եմ, հերթով անցնում ենք գյուղերով, որոնք խորհրդային տարիներին ադրբեջանաբնակ են եղել, ճանապարհներով, կամուրջներով, որոնք ինչ-որ քարտեզներով Ադրբեջան են համարվում։ Այս մասին գրել է «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը:

«Հիմա Հայաստանում եկել է իշխանություն ու ասում է 《դե հա, ի՞նչ կա, խորհրդային քարտեզներով մերը չեն այս հողերը, դե հա ի՞նչ կա, հիմիկվա սերունդը չի հիշում, բայց տարիներ առաջ մենք էս քարտեզներով ապրել ենք, դե հա, ի՞նչ կա Հայաստանում ադրբեջանական գյուղեր են եղել։

Ասում են ու չեն էլ անդրադառնում, որ այդ քարտեզները հենց դրա համար էլ կազմված են եղել, հենց հավերժ կոնֆլիկտի օջախներ ունենալու և դրանք կառավարելու միջոցով կոնֆլիկտի կողմերի վրա ազդեցություն ունենալու համար։

Երևանում երևի չենք պատկերացնում։ Որ հասկանաք՝ մոտավորապես այսպես. պատկերացրեք դուք ամեն օր ստիպված եք անցնել Մանումենտի ոլորաններով, բայց Մանումենտում թշնամին է, կամ պատկերացրեք, որ դուք ունեք հազար

կմ քառակուսի հողատարածք, որի կենտրոնում 100 կմ քառակուսին պարտադրված պիտի տաք թշնամուն ու այդպես պիտի շարունակեք ապրել։

Կամ շատ չտանջվելու համար ուղղակի Գորիս քաղաքից գնացեք Կապան ու 4 կմ անցեք ճանապարհով, որը երկկողմանի վերահսկվում է թշնամու կողմից և որտեղ ձեր անվտանգության մասին պարզապես որևէ մեկն ի զորու չէ հոգալ»: