կարևոր
1714 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-30 18:55

Յուրաքանչյուրը կարող է մասնակցել «Հայաստան» դաշինքի ծրագրի ամբողջականացմանը

Յուրաքանչյուրը կարող է մասնակցել «Հայաստան» դաշինքի ծրագրի ամբողջականացմանը

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը.

«Սիրելի գործընկերներ,

Երեկ ներկայացվեց «Հայաստան» դաշինքի ծրագրը: Մենք գտնում ենք, որ Ծրագիրը ամբողջականացնել հնարավոր է միայն հանրային ներառական մասնակցության արդյունքում։ Ինչպես նշել ենք` միայն հանրային մտահոգություններն ու առաջնահերթություններն են որոշելու մեր Դաշինքի գործողություները։ Մենք ակնկալում ենք յուրաքանչյուրիդ գաղափարները, տեսլականը, առաջարկությունները և նկատառումները, որոնք մեզ համար չափազանց կարևոր են։Դրանք կարող եք ներկայացնել «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական և տարածքային շտաբեր: Կարող եք նաև ուղարկել էլեկտրոնային եղանակով` [email protected] հասցեով: Բոլոր առաջարկները մանրամասն և պատշաճ քննարկման առարկա կդարձվեն»: