կարևոր
1735 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-30 17:02

Ես ընտրում եմ համաչափ զարգացած Հայաստանը․Վահե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Ես ընտրում եմ համաչափ զարգացած Հայաստանը․Վահե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Համաչափ զարգացած պետություն ունենալու համար առաջին հերթին պետք է ունենալ բարձրակարգ ու անցանելի ճանապարհներ։ Ծրագրային դրույթներ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի ելույթից.

«Մենք ապահովելու ենք ՀՀ բոլոր համայնքների տրանսպորտային հասանելիությունը և աշխատանելու ենք բեռնաթափել Երևանի ճանապարհները։ Անհրաժեշտ է այս պահին կասեցնել խոշորացման ծրագիրը և վերլուծել արդեն իսկ տեղի ունեցած փոփոխությունների դրական և բացասական կողմերը։ Զբոսաշրջության ոլորտի վերականգնման համար նախատեսվում է պետական աջակցություն՝ հարկային արտոնությունների, պետություն-մասնավոր գործ ընկերության ծրագրերի, սուբսիդիաների և հարկերի վերադարձի մեխանիզմների տեսքով։ Մշակվելու են գյուղատնտեսության ոլորտի սուբսիդավորման նոր մոտեցումներ՝ առաջին հերթին նախապատվությունը տալով ֆերմերների հետ ուղղակի հարաբերություններին»,- ասել է Հակոբյանը: