Մեր հասարակության մեջ տիրող արժեքային խորը ճգնաժամը հաղթահարելու և Հայաստանի քաղաքացի ձևավորելու կենսական հենարաններից մեկը մշակույթն է։ Ծրագրային դրույթներ «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, բանասիրական գիտությունների թեկնածու, հրապարակախոս Լիլիթ Գալստյանի ելույթից.
«Մեր լեզվի և հավատի հետ մեր ինքնության հիմնական հենասյունն է մշակույթը, այն դեմքը, ինչով աշխարհը ճանաչել է հային և շարունակելու է ճանաչել մեզ։ Մշակույթը մեր ամենամրցունակ բրենդն է, միջազգային երկխոսության անսպառ ռեսուրսը։ Մենք վերականգնելու ենք Մշակույթի նախարարությունը»,-ասել է Գալստյանը: