կարևոր
3172 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-30 15:52

Էս անգամ չեմ սատկացնի, արի Հ1-ի եթեր. Գևորգ Պետրոսյանը բանավեճի է հրավիրում Փաշինյանին

Էս անգամ չեմ սատկացնի, արի Հ1-ի եթեր. Գևորգ Պետրոսյանը բանավեճի է հրավիրում Փաշինյանին

ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին. Բանավեճի է հրավիրում Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում։ Այս մասին նա հրապարակային առաջարկ է հնչեցրել իր ֆեյսբուքյան էջում.

«Հրավեր...

Նիքո՜լ, քանի որ դու թքած ունես Ընտրական օրենսգրքի վրա և արդեն սկսել ես քարոզարշավը, ես քեզ երկրորդ անգամ եմ հրավիրում բանավեճի...

Առաջին հրավերս չընդունեցիր...

Էս անգամ չեմ սատկացնի, արի Հ1-ի եթեր...

Կարծում եմ՝ երկրորդ հրավերս չես մերժի...

Մի՜ վախեցիր, գոնե կյանքում մեկ անգամ տղամարդ եղիր...

Պետրոսին ասս, թող կազմակերպի...

24 ժամ ժամանակ...»։