կարևոր
1465 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-30 13:25

Պետք է բացառվի անպատժելիությունը, ընտրովի արդարադատությունը և պոպուլիզմը․ Արմեն Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Պետք է բացառվի անպատժելիությունը, ընտրովի արդարադատությունը և պոպուլիզմը․ Արմեն Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Մեր թիմի սկզբունքային մոտեցումներից մեկն է մասնակցային կառավարումը։ Հայաստանը կարիք ունի համախմբել բոլոր կարող ուժերի և անհատների ներուժը։ Ծրագրային դրույթներ Արմեն Գևորգյանի ելույթից:

«365+․ Ապագան սկսվում է հիմա» ծրագիրը տեսլականների, գաղափարների և կոնկրետ գործողությունների համատեղում է։ Մենք առաջարկում ենք աշխատող երկրի կոնցեպցիան․ այն մարդու մասին է, յուրաքանչյուր անհատի համար։ Պետության ներսում պետք է գերիշխի արդարությունը, պետք է բացառվի անպատժելիությունը, ընտրովի արդարադատությունը և պոպուլիզմը։ Հասարակության զարգացման հաջողության հիմնական գրավականը պետք է դառնա ավանդական ու ժամանակակից մոտեցումների և արժեքների օպտիմալ համադրումը»,-ասել է Գևորգյանը: