01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 30-ին՝ ժամը 02:08-ին ահազանգ է ստացել, որ Մատենադարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի մոտակայքում «BMW 4» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին և հրդեհ է բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:15-ին, մարվել՝ 02:20-ին: Այրվել են շարժիչի հատվածը և սրահը (մասամբ)։