կարևոր
2587 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-29 23:56

365 օր. ապագան սկսվում է այսօր. «Հայաստան» դաշինքի ծրագրի ներկայացման հանդիսավոր արարողությունը․ ՖՈՏՈՇԱՐՔ

365 օր. ապագան սկսվում է այսօր. «Հայաստան» դաշինքի ծրագրի ներկայացման հանդիսավոր արարողությունը․ ՖՈՏՈՇԱՐՔ

Մայիսի 29-ին հանրությանը ներկայացվեցին «Հայաստան» դաշինքի ծրագրային առաջարկի դրույթները։ «365.օր» ծրագրի հիմքում ընկած է անվտանգ ու ուժեղ պետություն կառուցելու ռազմավարական առաջնահերթությունը։  

Ծրագրային առաջարկի դրույթները համապարփակ, հավակնոտ, կիրառական լուծումներ են տալիս Հայաստանի Հանրապետության առջև ծառացած կենսական խնդիրներին՝ պետության անվտանգության ու կայունության ապահովում, տնտեսական ճգնաժամի հաղթահարում, քաղաքացիների ֆիզիկական անվտանգության ու պետության ենթակառուցվածքային զարգացման:

Առանձնահատուկ էր ծրագրային առաջարկում պոպուլիզմի և հանրահաճո կետերի բացակայությունը, զուգահեռաբար՝ գնահատելի ձևակերպվող խնդիրների ու դրանց լուծումների դետալիզացիան, թիրախայնությունը։ 

«Հայաստան» դաշինքի ծրագրի ներկայացման հանդիսավոր արարողությունը՝ լուսանկարներով։