կարևոր
1891 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-29 22:47

Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին

https://twitter.com/MFA_Lu/status/1398323544241623044?fbclid=IwAR2lcuqQxAJDoREzqxEBgYip_FUCNX4q-tR5jSkQhWAzDNeFWnrqjTpZbMY

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարությունն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պահվող անձանց: Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարության «Թվիթեր»-ի միկրոբլոգում հրապարակվել է հետևյալ գրառումը.

«Հայ-ադրբեջանական սահմանին վերջին զարգացումները անհանգստացնող են և վտանգավոր. անհրաժեշտ է անհապաղ դեէսկալացիա: Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և պահվող անձանց»:

Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն գրառմանը կից տեղադրել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ մայիսի 28-ի ԵՄ հայտարարությունը։