07.07.2022
|
||
---|---|---|
USD | 409.38 +1.18 | |
GBP | 490.85 +4.11 | |
EUR | 417.16 +0.84 | |
GEL | 141.17 +0.90 | |
RUB | 6.5 -0.11 |
Ծրագրային դրույթներ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի ելույթից
Համաչափ զարգացած պետություն ունենալու համար առաջին հերթին պետք է ունենալ բարձրակարգ ու անցանելի ճանապարհներ։
Մենք ապահովելու ենք ՀՀ բոլոր համայնքների տրանսպորտային հասանելիությունը և աշխատելու ենք բեռնաթափել Երևանի ճանապարհները։
Անհրաժեշտ է այս պահին կասեցնել խոշորացման ծրագիրը և վերլուծել արդեն իսկ տեղի ունեցած փոփոխությունների դրական և բացասական կողմերը։
Զբոսաշրջության ոլորտի վերականգնման համար նախատեսվում է պետական աջակցություն՝ հարկային արտոնությունների, պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի, սուբսիդիաների և հարկերի վերադարձի մեխանիզմների տեսքով։
Մշակվելու են գյուղատնտեսության ոլորտի սուբսիդավորման նոր մոտեցումներ՝ առաջին հերթին նախապատվությունը տալով ֆերմերների հետ ուղղակի հարաբերություններին։