01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Ծրագրային դրույթներ «Հայաստան» դաշինքի անդամ, Ֆինանսական և բանկային իրավունքի խորհրդատու Ալեքսանդր Խաչատուրյանի ելույթից
Մենք ստեղծելու ենք այնպիսի աշխատատեղեր, որոնք ապահովում են մեր և մեր ընտանիքների անդամների բարեկեցիկ կյանքը։
Այսօրվա մարդկային կապիտալի վրա հիմնված ժամանակակից տնտեսության պայմաններում մենք ունենք բոլոր նախադրյալները՝ լինելու պահանջված և մրցունակ։
Մշակել ենք և իրականացնելու ենք պետություն-մասնավոր գործընկերության ծրագրեր։
Մենք կենտրոնանալու ենք օտարերկրյա ներդրումների ներգրավման վրա։
Բարելավելու ենք գործարար միջավայրը, բիզնեսի մրցունակությունը բարձրացնելու համար ընդլայնելու ենք պետական աջակցության և սուբսիդավորման գործիքակազմը։
Մենք ավարտին ենք հասցնելու ամբողջական թվային կառավարության ձևավորումը։