կարևոր
5566 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-29 18:22

3 բրոնզե, 1 ոսկե մեդալ․ հայերի հաղթանակը՝ Կիպրոսում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել են հայրենիք վերադարձող Հայաստանի սամբոյի պատանեկան ու երիտասարդական հավաքականների անդամներին, որոնք մասնակցում էին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությանը:Կորոնավիրոսով պայմանավորված՝ ուսումնամարզական երկարատև դադարն ու պատերազմական հոգեբանական անկումից հետո տիրող տրամադրությունները հաշվի առնելով, մերոնց ձեռքբերումները թեև համեստ, բայց պիտի գնահատել՝ 3 բրոնզե, 1 ոսկե մեդալ:

Այս առաջնության գլխավոր ձեռքբերումը երիտասարդների առաջնության 58 կգ քաշային կարգում պայքարող Դավիթ Հովսեփյանի ոսկե մեդալն էր:

Սյուզաննան բրոնզե մեդալի արժանացավ պատանիների առաջնության 50 կգ քաշային կարգում:

Նույն 50 կգ-ների, սակայն՝ երիտասարդների առաջնությունում պատվո երրորդ հարթակին կանգնեց նաև Ռուզաննա Բալասանյանը: Նման արդյունք գրանցեց նաև պատանիներից՝ 64 կգ քաշային Մեսրոպ Նիկոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։