16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Նորք Մարաշի նախընտրական շտաբում համախոհների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հաղորդագրությանը, որով միջնորդները կոչ են անում կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ներառյալ զորքերի հետքաշում, իրավիճակը լիցքաթափելու ու սահմանների՝ խաղաղ բանակցությունների միջոցով դելիմիտացիա եւ դեմարկացիա սկսելու համար:
Փաշինյանն ասել է, որ Մինսկի խմբի առաջարկած քայլերի տրամաբանությունը սկզբունքորեն ընդունելի է հայկական կողմի համար:
Ստացվում է՝ համաձայնելով հետ քաշել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, որի նկատմամբ ակնհայտ հավակնություններ ունի Ադրբեջանը, Նիկոլ Փաշինյանը փաստացի ընդունում է, որ դրանք վիճելի տարածքներ են ու դեռ բանակցությունների միջոցով պետք է վերջնականապես հստակեցվեն, թե ում դրանք են պատկանում:
Մինչդեռ, մոտ մեկ շաբաթ առաջ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Երեւանը մերժում է այսպես կոչված «վիճելի տարածքներ» կեղծ օրակարգի ներմուծումը: