կարևոր
2572 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-29 13:57

«Հայաստան» դաշինքը ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրածներից եզակիներից է, որ ներկայացրած փաստաթղթերում որեւէ խախտում չի արել

«Հայաստան» դաշինքը ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրածներից եզակիներից է, որ ներկայացրած փաստաթղթերում որեւէ խախտում չի արել

Երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրածներից եզակիներից է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերում որեւէ խախտում չի արել։

Շուրջ երեք տասնյակ կուսակցույթունների ու դաշինքների մեծ մասը փաստաթղթերը ներկայացրել են թերի, կամ վիճահարույց ձեւով։

ԿԸՀ նախագահ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում որոշվել է շուրջ երկու տասնյակ քաղաքական ուժերի ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար 48 ժամ ժամանակ տրամադրել: Նման խնդիր ունեն «Ազատ Հայրենիք», «Պատիվ ունեմ», «Շիրինյան Բաբաջանյան ժողովրդավարներ», դաշինքները, «Արդար Հայաստան» «Հանրապետություն», «Համահայկական ազգային պետականություն», ԲՀԿ, «Հայոց Հայրենիք», «Ազգային օրակարգ», «Հայաստանի եվրոպական», «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական», «Ազգային ժողովրդավարական բեւեռ», «Միասնական Հայրենիք», «Լուսավոր Հայաստան», «Ազատություն», «Հայ ազգային կոնկրես», «Ինքնիշխան Հայաստան»,«Զարթոնք ազգային քրիստոենական», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները:

Փաստաթղթերում առկա բացթողումները առնչվում էին որոշ թեկնածուների վերջին 4 տարին ՀՀ քաղաքացի լինելու, ՀՀ-ում վերջին 4 տարին մշտապես բնակվելու տեղականքին, հայերենին տիրապետելու մասին հանգամանքը փաստող փաստաթղթերին:

«Ազատություն» կուսակցության կողմից ընտրություններին մասնակցելու մասին դիմումին կից ներկայացված նախընտրական ցուցակում պահպանված չէ ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված այդ կուսակցության անդամ չհանդիսացող անձանց եւ կուսակցականների համասնությունը։

Հայաստանի դեմոկրատական կուսակցության ցուցակի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընդհանուր թվից 92 հոգի է ընդգրված ցուցակում, որից 48-ի դեպքում նշված է անկուսակցական, իսկ 14-ի դեպքում որեւէ նշագրում չկա: