Պատգամավորության թեկնածուի գրանցման համար ՀՀ-ում մշտական բնակության մասին տեղեկանքի և հայերենի իմացության վկայականի կողքին, պարտադիր անհրաժեշտություն պիտի լինի բարձրագույն կրթության ունենալու փաստը։ Այս մասին գրել է ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը:
«Այսպես այդ տխրահռչակ տգետը քաղաքականության մեջ չէր հայտնվի։ Նա կիմանար, թե ինչ է Հայրենիքն ու պետականությունը։ Նա մեր ձյունածածկ սարերին իբրև անիմաստ տարածք չէր վերաբերվի։ Նա մի քիչ պատմություն, մի քիչ էլ աշխարհագրություն կիմանար, կհասկանար, որ ինչպես Արցախն է կենսատարածք, այդպես էլ մեր սահմանը, մեր դրախտայի երկիրը, մեր ամբողջականությունը։
Էս տգետ ու ստախոս պատուհասը մեր ո՞ր մեղքի համար հայտնվեց երկրի ղեկին․․․
Բան չմնաց, համբերել և պայքարել․․․Հասնելու ենք ուժեղ Հայաստանին
Հ․Գ․ Պատկերացնու՞մ եք․ առանց բարձրագույն կրթության և առանց բանակում ծառայելու գերագույն հրամանատար․ սա է ողբերգությունը»: