կարևոր
2398 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-29 12:31

Ջո Բայդենի վարչակազմն առաջարկում է մոտ 24 մլն ԱՄՆ դոլարի չափով հետպատերազմյան օգնություն տրամադրել Հայաստանին

Ջո Բայդենի վարչակազմն առաջարկում է մոտ 24 մլն ԱՄՆ դոլարի չափով հետպատերազմյան օգնություն տրամադրել Հայաստանին

Ջո Բայդենի վարչակազմն առաջարկում է մոտ 24 մլն ԱՄՆ դոլարի չափով հետպատերազմյան օգնություն տրամադրել Հայաստանին: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Միացյալ Նահանգների նախագահի ներկայացրած տարեկան բյուջեում նշված չէ Արցախի Հանրապետության մասին: Մինչդեռ, ամերիկացի սենատորների ու կոնգրեսականների երկկուսակցական կոալիցիան մի քանի անգամ վարչակազմին կոչ է արել առնվազն 100 մլն ԱՄՆ դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին եւ Արցախին:

«Ամերիկյան կառավարությունը գտել է միջոցներ նավթով հարուստ Ադրբեջանին 120 մլն ռազմական օգնություն առաքելու համար, այդուհանդերձ առաջարկում է այդ գումարի միայն մի մասը ադրբեջանական բանակի կողմից ոչնչացված եւ տեղահանված արցախյան ընտանիքների համար: Կոնգրեսը պետք է զրոյացնի ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Բաքվին ու ուղարկի օգնության փաթեթ Արցախ եւ Հայաստան»,-հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: