կարևոր
3235 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-29 11:36

Ձեզ համար հայրենիքը դժգույն ու դժբախտ քաղաք է, ավերակ ու ամայի գյուղեր են, որովհետև ձեզ համար մեկ է, թե Սիսիանում կամ Ջերմուկում որտեղով կանցնի սահմանը. Վարդան Օնանյան

Ձեզ համար հայրենիքը դժգույն ու դժբախտ քաղաք է, ավերակ ու ամայի գյուղեր են, որովհետև ձեզ համար մեկ է, թե Սիսիանում կամ Ջերմուկում որտեղով կանցնի սահմանը. Վարդան Օնանյան

Ձեզ համար հայրենիքը դժգույն ու դժբախտ քաղաք է, տարվա կեսը ձյունապատ սարի ծեր է, ավերակ ու ամայի գյուղեր են, որովհետև ձեզ համար մեկ է, թե Սիսիանում կամ Ջերմուկում որտեղով կանցնի սահմանը: Այս մասին գրել է «Երկիրը երկիր է» հաղորդման հեղինակ Վարդան Օնանյանը:

«Ասում է՝ Սյունիքում սերունդ է մեծացել, որը չի իմացել, որ այդտեղ Ադրբեջան է եղել:

Վա՞տ է:

Վա՞տ է, որ այդ սերունդը թշնամու հարևանությամբ չի մեծացել, թշնամու կրակոց չի լսել, նկուղներում չի թաքնվել, ազատագրված տարածքներում հող է մշակել, անասուն պահել, տուն ու ֆերմա կառուցել: Վա՞տ է, որ սահմանն ու դիրքերը 100 և ավելի կմ հեռու են եղել:

Հիմա, դու հեգնելով ասում ես՝ Շուռնուխի համար լացողներ:

Այո, ցավոք, «լացողներ» ունենք: Ինչպե՞ս չլացի Հադրութում տուն, տեղ, ունեցվածք թողած հայը, ինչպե՞ս չլացի Քաշաթաղում, Քարվաճառում, Կովսականում, Ակնայում տուն, գյուղ, տնտեսություն հիմնած, զավակների համար հենց այդտեղ ապագա երազող հայը, ինչպես չլացի Տողի մելիքական ապարանք տեսած, Ծիծեռնավանք ու Միրիկի հնավայր տեսած, Ղազանչեցոց ու Կանաչ ժամ տեսած հայը:

Դու և քո նմանները դա չեն հասկանա:

Չեք հասկանա, որովհետև հայրենիքի արժեքը չգիտեք: Որովհետև ձեզ համար հայրենիքը դժգույն ու դժբախտ քաղաք է, տարվա կեսը ձյունապատ սարի ծեր է, ավերակ ու ամայի գյուղեր են, որովհետև ձեզ համար մեկ է, թե Սիսիանում կամ Ջերմուկում որտեղով կանցնի սահմանը:

Հիմա, համոզված եմ, էլի անհիմն մեկնաբանությունների շքերթ է սկսվելու այս գրառման տակ՝ թե մեղավորը քո նախկիններն են, քո Քոչն է, քո Սերժն է, քո Լևոնն է, քո դաշնակն է...

Միանգամից պատասխանեմ.

-Իմը ոչ նախկին իշխանություններն են, ոչ Տեր-Պետրոսյանն է, ոչ Քոչարյանը, ոչ Սարգսյանը, ոչ Դաշնակցությունը, Հնչակյանը կամ Հանրապետականը:

Իմը՝ իմ զինվորն է, բանակն է, հող մշակող շինականն է, տուն կառուցող շինարարն է, զավակ ունեցող ու երկրում մեծացնող ծնողն է, գիտնականն ու բժիշկն է, վարժապետն ու գործարարն է:

Իմը՝ Դեբեդի կիրճն է, Սատանի կամուրջն է, Նորատուսի խաչքարն է, Տնջրի ծառն է, Կատարուտն է, Խուստուփի գագաթն է, Արագածի ձյունն է, Սևանի ջուրն է, Արենու գինին է, Աշտարակի վազն է, Հրազդանի ձորն է, Դիլիջանի ոլորանն է, Թալինի քար ու ղռն է, Կարմիր կամուրջն է, Գառնու տաճարն է:

Իմը՝ Հայոց հավիտենական հայրենիքն է»: