19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Ադրբեջանի սամբոյի հավաքականը որակազրկվել և հեռացվել է Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը Լիմասոլից պատմել է թե ինչ է տեղի ունեցել:
«Երբ 71 կգ քաշային կարգի եզրափակչում գոտեմարտում էին ՌԴ ներկայացնող Մագոմեդ Գաջիևը և ադրբեջանցի Էմիլ Հասանովը, և երբ հաղթանակը շնորհվեց ռուսաստանցուն, մրցակիցը դրսևորեց ոչ մարզական պահվածք, ինչին հաջորդեց ամբողջ ադրբեջանական պատվիրակության հախուռն ու աղմկոտ մուտքը մրցագորգեր, սկսվեց քաշքուկ ու անկարգություն: Որպեսզի մենք՝ հայերս, որևէ առնչություն չունենանք, կարգադրեցի մեր բոլոր մարզիկներին, մարզիչներին դուրս գալ մարզապալատից», -ասել է Հայրապետյանը:
Սամբոյի միջազգային ֆեդերացիան հայտնում է, որ «Ադրբեջանի թիմը ոչ մարզական պահվածքի համար որակազրկվել և հեռացվել է առաջնությունից: Սամբոյի Եվրոպայի առաջնությունում ադրբեջանցի բոլոր սամբիստների արդյունքները չեղարկվել են»:
Միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ տղամարդկանց, կանանց ու մարտական սամբոյի հավաքականների ներկայացուցիչների մրցումային օրվա եզրափակիչների ընթացքում: