կարևոր
1603 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-29 09:07

Այսօր մայիսի 29-ն է. այս օրը նշվում է ՄԱԿ-ի խաղաղապահների օր

Այսօր մայիսի 29-ն է. այս օրը նշվում է ՄԱԿ-ի խաղաղապահների օր

Մայիսի 29-ը տարվա 149-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 216 օր։

  • 1453 թ. - տեղի ունեցավ Կոստանդնուպոլսի անկումը, որով էլ ավարտվեց 1500-ամյա պատմություն ունեցող Հռոմեական կայսրության վերջին մնացորդի՝ Բյուզանդական կայսրության պատմությունը։
  • 1790 թ. - վերջին ամերիկյան գաղութ Ռոդ Այլենդը ընդունեց ԱՄՆ Սահմանադրությունը։
  • 1848 թ. - Վիսկոնսինը դարձավ ԱՄՆ-ի 30-րդ նահանգը։
  • 1913 թ. - ծնվել է Լևոն Կարագյողյանը՝ հայ նշանավոր դրամատուրգ, սցենարիստ։
  • 1922 թ. - մահացել է Եվգենի Վախթանգովը՝ ռուսահայ նշանավոր ռեժիսոր։
  • 1985 թ. - Բրյուսելի «Էյզեն» ստադիոնում ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ «Յուվենտուս»-«Լիվերպուլ» խաղում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով մահացավ 39 մարդ, մոտ 600-ը ստացան մարմնական վնասվածքներ։
  • 1996 թ. - մահացել է Հրանտ Շահինյանը՝ հայ խորհրդային մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի չեմպիոն։