Երբ չի լինում դեղ ու ճար խենթերն են գտնում հնար: Սիրված այս երգն այսօր պետք է երգեինք խրոխտ, տոնական տրամադրությամբ ու տոնեինք Սարդարապատի հերոսամարտի ու Առաջին հանրապետության հիմնադրաման 103-րդ տարեդարձը։
Սակայն ստեղծված իրավիճակը տոնական տրամադրությունից զրկել է ողջ երկիրն ու հայությանը։
«Հայաստան» դաշինքն այսօր քաղաքացիներին հրավիրել էր միասին հարգանքի տուրք մատուցելու Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հիշատակին։
Ի դեպ, անցնող տարիներին Արամի հուշարձանի մոտ երբեք պետական արարողակարգով որեւէ միջոցառում չի կազմակերպվել։