կարևոր
3121 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-28 22:37

Երևանում բացվել է հայ-ռուսական բարեկամության հուշարձան

Երևանում բացվել է հայ-ռուսական բարեկամության հուշարձան

Երևանում բացվել է հայ-ռուսական բարեկամության հուշարձան։ Բացմանը ներկա է եղել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։

Դեսպանը նկատել է, որ հուշարձանի բացումը համընկել է Ռուսաստանի սահմանապահ ծառայության և Հայաստանի առաջին հանրապետության օրերի հետ:

«Ես ուզում եմ շնորհավորել մեր հայ գործընկերներին և եղբայրներին պետական տոնի առթիվ: Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը մարմնացումն է այն իրողությունների, որոնցում ապրում ու զարգանում են մեր երկրները, ինչը բխում է նրանց անվտանգային շահերի ընդհանուր լինելուց», - ասել է ՌԴ դեսպանը:

Կոպիրկինը հայտնել է, որ Ռուսաստանի սահմանապահ զորքերը ավելացրել են իրենց ներկայությունը Սյունիքի մարզում:

«Մենք բոլորս գիտենք, թե որքան զգայուն է իրավիճակը Հայաստանի համար, և դուք շատ մեծ ներդրում եք ունենում այն հարցում, որ մարդիկ, ովքեր հայտնվում են ծանր, ողբերգական իրավիճակում, որոշակի վստահություն ունենան այսօրվա և վաղվա օրվա նկատմամբ: Շնորհակալություն դրա համար», - ռուս սահմանապահներին ուղղված իր ելույթում ասել է Կոպիրկինը:

Հուշարձանն ամփոփում է 19-րդ դարի առաջին կեսի ռուսական համազգեստով մի զինվոր և հայ ֆիդայի, ձեռքերը դրած միմյանց ուսերին, գլխավերևում պահած սուրն ու հրացանը: 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի մարտերից մեկի ժամանակ ռուս զինվորներից մեկը վիրավորվել է և հայտնվել թշնամու կրակի գոտում: Հայ կամավորը փորձել է դուրս բերել նրան: Բայց նույնպես սպանվել է: Մահացածներին հայտնաբերել են մեկ օր հետո՝ մարտի դաշտում ուս ուսի տված: Նրանց հուղարկավորել են միասին՝ մեկ գերեզմանում, ինչպես երկու անհայտ զինվորի: