կարևոր
1381 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-28 18:06

ՀՀ Մարդու իրավուքնների պաշտպանը շնորհավորել է Երկիր Մեդիային

ՀՀ Մարդու իրավուքնների պաշտպանը շնորհավորել է Երկիր Մեդիային

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը՝ եթեր հեռարձակման 17-րդ տարվա կապակցությամբ․

«Երկիր մեդիա հեռուստաընկերության սիրելի՛ նախկին ու ներկա աշխատակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիդ հեռուստաընկերության եթեր հեռարձակման 17-րդ տարվա կապակցությամբ:

Երկիր մեդիան մշտապես առանձնացել է իր հայրենանպաստ հաղորդումներով ու հայրենաճանաչության խթանմամբ: Հայաստան-Արցախ-Սփյուռք կապի ամրապնդմանն ուղղված ձեր ջանքները շարունակում են տարբեր կառույցների համագործակցության հիմքեր ստեղծել ի նպաստ մեր ժողովրդի:

Բոլորիդ մաղթում եմ նորանոր հաջողություններ ու անխափան եթեր»: