ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի մասին հաղորդումների առնչությամբ:
Լինդեն Թվիթերում գրել է, որ բոլոր չլուծված հարցերը պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով: «ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել եւ իրականացնել վստահության ամրապնդմանն ուղղված միջոցներ՝ ստեղծելու երկխոսությանը նպաստող մթնոլորտ»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահը: