կարևոր
1354 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-28 11:34

Բաշար Ասադը եւս 7 տարի կղեկավարի Սիրիան

  
Բաշար Ասադը եւս 7 տարի կղեկավարի Սիրիան: Մայիսի 26-ին այդ երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներով՝ Ասադը վերընտրվել է 4-րդ անգամ՝ հավաքելով ձայների ճնշող մեծամասնությունը՝ ավելի քան 95 տոկոս:

Ընտրություններն անցկացվել են Սիրիայի կառավարության հսկողության տակ գտնվող շրջաններում եւ արտերկրում գտնվող Սիրիայի դեսպանատներում: Ապստամբների հսկողության տակ գտնվող սիրիական Իդլիբ նահանգում ընտրությունների դեմ ցույց է անկցակցվել: Սիրիայի ընդդիմությունն այս քվերակությունը կեղծիք է որակել, Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունն էլ հայտարարել են, թե ընտրությունները ոչ ազատ էին, ոչ էլ անկախ:

Ամեն դեպքում, Ասադին Արեւմուտքի կարծիքը չի հետաքրքրում: Դրա մասին նա հրապարակավ լրագրողներին է ասել: Իսկ անցած գիշեր Սիրիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Դամասկոսում, մարդիկ տոնել են Ասադի հաղթանակը: