Առաջին հանրապետության օրվա առթիվ նախատեսված միջոցառումը լուսաբանել ցանկացող լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ Սարդարապատի հուշահամալիրին: Ոստիկանական ուժերը փակել են դեպի հուշահամալիր տանող գլխավոր մայրուղին: Լրագրողների մուտքն արգելվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Սարդարապատում է Նիկոլ Փաշինյանը: Իսկ միջոցառումը լուսաբանելու իրավունք է ստացել միայն Հանրային հեռուստաընկերությունը:
Հավելենք, որ նախապես Ոստիկանության կողմից տարածած հայտարարության տեքստում ասվում էր, որ Առաջին Հանրապետության կազմավորմանը նվիրված միջոցառումներով պայմանավորված՝ մայիսի 28-ին, ժամը 8.00-ից 11.00-ն ընկած ժամանակահատվածում, տրանսպորտային միջոցների եւ քաղաքացիների համար մուտքը փակ կլինի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, սակայն նշյալ հաղորդագրության մեջ, որեւէ խոսք չկար այն մասին, որ անգամ լրագրողների մուտքն է արգելվելու: