կարևոր
2923 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-28 09:03

Այսօր մայիսի 28-ն է․ 1918 թ այս օրը Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում տարած հաղթանակից հետո Հայաստանը ձեռք բերեց անկախություն

Այսօր մայիսի 28-ն է․ 1918 թ այս օրը Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում տարած հաղթանակից հետո Հայաստանը ձեռք բերեց անկախություն

Մայիսի 28, տարվա 148-րդ (նահանջ տարիներին՝ 149-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 217 օր։

Հայաստանում նշվում է Հանրապետության տոնը։

  • 1812 թ. – Ռուսական կայսրությունը և Օսմանյան կայսրությունը Բուխարեստում կնքեցին հաշտության պայմանագիր, որով ավարտվեց 1806-1812 թթ. Ռուս-թուրքական պատերազմը։
  • 1904 թ. – Բրեշիայում տեղի ունեցավ Ջակոմո Պուչինիի Մադամ Բատերֆլայ օպերայի նոր վերամշակված տարբերակի պրեմիերան։
  • 1908 թ. – ծնվել է Յան Ֆլեմինգը, անգլիացի գրող, Ջեյմս Բոնդի մասին պատմող գրքերի հեղինակը (մահ. 1964 թ.)։
  • 1918 թ. – Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում տարած հաղթանակից հետո Հայաստանը ձեռք բերեց անկախություն և ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։
  • 1959 թ. – ծնվել է Շարլ Բերբերյանը, ֆրանսահայ մուլտիպլիկատոր, ռեժիսոր Ալեն Բերբերյանի եղբայրը։
  • 1968 թ. – ծնվել է Քայլի Մինոուգը, ավստրալիացի երգչուհի և դերասանուհի։
  • 2005 թ. – Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով առաջին փոխադրված նավթը Բաքվից հասավ Ջեյհան։
  • 2005 թ. – Նիգ-Ապարան կազմակերպության կողմից կազմակերպվեց «Միասնության շուրջպարը»։