կարևոր
1741 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-27 21:56

Այսօրվա ներկայացմամբ կապիտուլյանտի թիվ մեկ նպատակը ՀՀ պետական սահմանի պաշտպանության սահմանադրական պարտականությունից հրաժարումն էր

Այսօրվա ներկայացմամբ կապիտուլյանտի թիվ մեկ նպատակը ՀՀ պետական սահմանի պաշտպանության սահմանադրական պարտականությունից հրաժարումն էր

ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը գրում է․

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի վրա դիտորդական առաքելություն իրականացնելու միջազգային մանդատ չունի, քանի դեռ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը կամ ԵԱՀԿ Նախարարական Խորհուրդը նման որոշում չեն կայացրել:

1992թ․ մարտի 24-ին ԵԱՀԽ (հետագայում ԵԱՀԿ) Հելսինկիի նախարարական խորհրդի որոշմամբ ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը տարածվում է բացառապես Ղարաբաղյան հակամարտության տարածքի վրա։ Նախարարական խորհրդի տված հանձնարարականների մեջ Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի որոշման, դիտորդական առաքելության վերաբերյալ, և ընդհանրապես ղարաբաղյան հակամարտության հետ չառնչվող որևէ դրույթ գոյություն չունի։

Վարչապետի աթոռին կառչածը շարունակում է ամենակարևոր և ամենանուրբ հարցերում դրսևորել տարերայնություն ու միայն իրեն հատուկ բացառիկ դիլենտատիզմ՝ միաձուլված անասելի տգիտությամբ և ակնհայտ դավաճանական հակումներով։

Այսօրվա ներկայացմամբ կապիտուլյանտի թիվ մեկ նպատակը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պաշտպանության սահմանադրական պարտականությունից հրաժարումն էր, ինչը պետք է քրեաիրավական շատ կոնկրետ գնահատականի արժանանա։

Կից ներկայացնում եմ Մինսկի խմբի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԽ ՆԽ 1992թ․ մարտի 24-ի որոշուման էլ․ հղումը։

https://www.osce.org/files/f/documents/3/9/29121.pdf »։