24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն այսօր՝ մայիսի 27-ին, հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, տեղի է ունեցել մտքերի և գնահատականների օգտակար փոխանակություն հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի համատեքստում Արցախյան հակամարտության կարգավորման ընթացքի վերաբերյալ:
Ռուսական կողմից վերահաստատվել է բոլոր ծագող խնդիրները բանակցությունների ընթացքում խաղաղ ճանապարհով լուծելու կողմերի կոչը։ Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս հնարավոր աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին։