Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, անդրադառնալով Գեղարքունիքի մարզում ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հայ զինծառայողների գերեվարմանը, կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին դադարեցնել Միացյալ Նահանգների հարկերի հաշվին ֆինանսավորել ադրբեջանական բանակը։
«Ադրբեջանցի զինվորականները, որոնք կրկին ներխուժել են Հայաստան ու գերեվարել են 6 հայ զինվորի՝ կպչուն ժապավենով կապելով նրանց ձեռքերն ու գլուխները, գումարներ է ստանում ԱՄՆ-ի հարկերից։ Դադարեցրե՛ք սա, հիմա՛, կոչ արեք Կոնգրեսին հիմա՛», – գրված է գեևեվարված հայ զինվորների լուսանկարին կից հայտարարության մեջ։