կարևոր
4555 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-27 19:25

Հանկարծ էդպիսի բան չանեք. Փաշինյանն արգելում է գերի վերցնել ադրբեջանցիներին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հանկարծ էդպիսի բան չանեք. Փաշինյանն արգելում է գերի վերցնել ադրբեջանցիներին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է Փաշինյանն արգելում ադրբեջանցիներին գերի վերցնել։ Լրագրող Նաիրի Հոխիկյանը տեսանյութ է հրապարակել և կից գրել․

«Մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի Կութ գյուղ այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանին շփման գծի վիճակի մասին զեկուցել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը։ Եթե ուշադիր դիտեք ուղիղ եթերում հրապարակված տեսանյութը, գեներալը Փաշինյանից խնդրում է թույլտվություն՝ թշնամու շրջափակված ջոկատներին գերի վերցնել և այդկերպ ստիպել, որ վերադարձնեն մեր զինվորներին։

Փաշինյանը անմիջապես մեջքով կանգնում է դեպի տեսախցիկն ու արգելում նման բան անել։ Իսկ այդ ընթացքում նրան ու գեներալին շրջափակում է թիկնազորը։

Առանձին՝ խորհրդակցության ժամանակ թշնամու զինվորներին գերի վերցնելու դեմ հանդես եկած Նիկոլ Փաշինյանի ու նրա չինովնիկների պատճառաբանությունները ապշեցրել են ինչպես զինվորականներին, այնպես էլ տեղացի մի շարք պաշտոնյաների։ Ասում են՝ թշնամին մոջահեդ է և գերադասում է սպանվել, բայց գերի չընկնել։ Եվ սա քաղաքական ղեկավարության թուլամորթության արդարացումն է»։