կարևոր
2107 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-27 17:54

Իշխանական շոուն շարունակվում է նույնիսկ այս իրավիճակում. Կութեցի գյուղացու հակառուսական հարցերը Փաշինյանին՝ մարզպետի ցուցումով. ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարող 6 զինծառայողի են գերեվարել ադրբեջանցիները։

Այդ ամենից կարճ ժամանակ անց Գեղարքունիք է այցելել Նիկոլ Փաշինյանի շքախումբը, եւ «հանկարծ» մի կութեցի Փաշինյանին համոզում է, որ Մուրադովը ադրբեջանցի է ու մեղադրում է ռուսներին։

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է Մուրադովին ադրբեջանցի անվանող կութեցուն ուղղորդում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Այն որ հակառուսական ակցենտավորումը կատարվում է իշխանության կողից, այլեւս ակնհայտ է։

Ուշագրավ է, որ ոչ յուրային լրատվամիջոցներին չի թույլատրվել լուսաոանել Փաշինյանի այցը՝ Գեղարքունիք։