կարևոր
1930 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-27 17:44

Բացառված է, որ ես միանամ Փաշինյանի հետ. Գագիկ Ծառուկյան

Բացառված է, որ ես միանամ Փաշինյանի հետ. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանից այսօր Hraparak.am-ը հետաքրքրվել է` արդյոք ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի՞ Նիկոլ Փաշինյանի հետ ընտրություններից հետո:

Ի պատասխան` Ծառուկյանն նշել է, թե դրանք հերյուրանքներ են, որ տարածում են իրենց դեմ, որ ԲՀԿ-ի ձայներից տանեն: Ապա հիշեցրել, որ երբ 2020 թվականի հունիսի 5-ին ինքը պահանջում էր այս կառավարության հրաժարականը, այն ժամանակ ոչ ոք իրեն չմիացավ, իրեն չաջակցեց, ինքը դրա համար նաև բանտ նստեց, իսկ հիմա բոլորը, ըստ նրա, ընդդիմադիր են դարձել:

Ապա հստակ հայտարարել է, որ ինքը որևէ կոալիցիա չի կազմելու, չի միանալու «Իմ քայլի» հետ` նկատի ունենալով հենց Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին, քանզի այս ընտրություններին ոչ թե «Իմ քայլը» դաշինքով, այլ առանձին` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությամբ է մասնակցելու ընտրություններին:

«Բացառված է, որ ես միանամ Նիկոլ Փաշինյանի հետ»,-ասել է Ծառուկյանը: