կարևոր
2323 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-27 16:26

ԶՈՒ ԳՇ-ում բոլոր տարբերակները քննարկվում են, և համապատասխան որոշում կկայացվի. Էդվարդ Ասրյան

ԶՈՒ ԳՇ-ում բոլոր տարբերակները քննարկվում են, և համապատասխան որոշում կկայացվի. Էդվարդ Ասրյան

Ցանկացած պայմաններում թշնամուն գերեվարելու հնարավորություն կա: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը:

«Մենք էլ ունենք այդ տարածաշրջանում մեծաթիվ զինծառայողներ, որոնք գտնվում են թշնամու հետ անմիջապես շփման պայմաններում և նույն գործընթացը կարող է շարունակվել իրենց կողմից: Եթե գնում ենք իրավիճակի հանգուցալուծման, երկու ուղի ունենք. առաջին՝ զենք չկիրառել, պայքարել, հարկադրել, բանակցել, ապացուցել, նրանց հետ շպրտել, և երկրորդ՝ կիրառել ուժ, հակառակորդին ստիպել նահանջել», - նշեց Ասրյանը:

Նրա խոսքով՝ այս կողմից ու այն կողմից զինծառայողների գերեվարելը նույնպես ռազմական ճանապարհ է, որը, սակայն, լուծման չի հանգեցնի: Ասրյանը նշեց, որ ԶՈՒ ԳՇ-ում բոլոր տարբերակները քննարկվում են, և համապատասխան որոշում կկայացվի:

 ԳՇ պաշտոնյան նաև հայտնեց՝ հակառակորդի ստորաբաժանումները տարբեր ուղղություններով շրջափակման մեջ են. «Եղել են դեպքեր, որ մենք ստիպել ենք ու նրանք թողել են դիրքեր, հետ քաշվել: Դա մի քանի ուղղությամբ է եղել»: