08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Արձակագիր Հովհաննես Իշխանյանը ներկայացրել է Ռուսաստանի հետ դաշնակցությունից դուրս գալու չոր հաշվարկ։
«5000-ց ավելի զոհ
10 հազարից ավելի վիրավոր
10 հազար քառակուսի կիլոմետր կորուստ
Գրեթե 80 հազար փախստական
Մոտ 300 չվերադարձող, խոշտանգվող գերի
Բազմաթիվ խոշտանգումով սպանություններ
Գրեթե 3000 անհայտ կորած
Ամեն օր տարածքային նոր կորուստներ
Ամեն օր նոր գերիներ
Ամեն օր նվաստացուցիչ հայտարարություններ, վիդեոներ
Պառակտված, թշնամացած ազգ
Ինֆարկտից մահացող բազամթիվ մարդիկ
Տգետների, ստախոսների, անողնաշար կոռումպացված, կառավարություն ու Ազգային ժողով
Պետականության կորուստ
Ահա գինը Ռուսաստանից կտրվելու։ Ո՛չ Վրաստանը, ո՛չ Ուկրաինան սենց մեծ գին չէին վճարել, ոչ էլ Բելառուսը սենց կտուժեր, եթե ընկներ Լուկաշենկոն, որովհետև ֆաշիստ բարբարոսների արանքում չէին։ Բացի Ռուսաստանի հետ կոնֆլիկտից, չունեին ցեղասպանվելու վտանգ ու տարածքով էլ մեզնից մեծ են։
Հակառուս գործակալ լրագրողներ, գրողներ, իրավապաշտպաններ ու մնացած թափթփուկներ, բացատրեք բոլորին, որ էս հաշվարկն եք արել՝ աղետ հանուն Արևմուտքի։
Եվ անձամբ դուք աղետի մեջ չեք ընկնում ու սիրտներդ չի պայթում, որովհետև ըստ ձեր հաշվարկի էր ընթանում մահերը, ըստ ձեր ու ձեր տերերի պլանի ա կատարվում ամենը։