կարևոր
2104 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-27 14:33

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը՝ Կոտայքի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ. ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մայիսի 26-ին հանդիպել են Կոտայքի մարզի քաղաքացիների, «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ։

Քաղաքացիները բազմաթիվ հրատապ և առաջնային լուծման խնդիրների վերաբերյալ հարցեր են ուղղել նախագահ Քոչարյանին՝ համայնքների խոշորացում, կրթություն, ժողովրդագրական խնդիրներ, սոցիալական բնակարանաշինություն, Խորհրդային ինչ-որ քարտեզներով հայ-ադրբեջանական սահմանների գծում՝ հօգուտ Ադրբեջանի, ռազմարդյունաբերություն և այլն։

«Առաջինը՝ նոր կառավարությունը պետք է գնահատի պետությանը հասցված վնասի չափը։ Այսօր այն վիճակում ենք, երբ ոչ ոք չի հավատում վիճակագրությանը, և հնարավոր չէ հավատալ, եթե երկրի ղեկավարն ամեն օր ստում է, ստի վրա բռնվելուց 5 րոպե հետո՝ ասում՝ ո՞վ, ե՞ս․․․ Կառավարման մոդելը հիմնված է լաչառության և հրահանգների վրա։ Սա կառավարման ձև չէ։ Այդ պատճառով առաջնային եմ համարում վիճակի ճիշտ գնահատումը, ախտորոշումը տալ, հետո շարժվել առաջ։ Պետք է վերականգնել կառավարելիությունը, լուծել սահմանների անվտանգության հարցը»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։