կարևոր
574 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-05-27 13:12

Սպանեք ձեր մեջի «պողոսին» ու Նիկոլն այլևս շանս չի ունենա. Կարեն Վրթանեսյան

Սպանեք ձեր մեջի «պողոսին» ու Նիկոլն այլևս շանս չի ունենա. Կարեն Վրթանեսյան

Ամեն անգամ, երբ ընդդիմությունը փորձում է ժողովրդին հանել փողոց, միանգամից հայտնվում են մարդիկ, որոնք սկսում են նվնվալ, թե. «էս թալանչի նախկինները», «սրանք Պուտինի պռոյեկտն են», «էս աթոռակռիվ ա», «սաղ խոսացած ա» և այլն, և այլն։ Այս մասիբն գրել է Ռազմինֆո կայքի գլխավոր խմբագիր Կարեն Վրթանեսյանը:

«Այդ մարդկանց առաջ գալը պատահականություն չէ, այլ իշխանության գործողություն չթողնելու, որ փողոցում ցուցարարների կրիտիկական զանգված հավաքվի։

Իրենց այդ նվ-նվ կտերը շատերդ ուտում եք (այո, մի՛ ժխտեք) և սկսում եք ինքներդ էլ տարածել։

Ու երբ հերթական անգամ բողոքները մարում են, դուք ինքնագոհ ասում եք. «Տեսա՞ք, որ ընդդիմությունը ոչ մի բան չարեց, ասում էի, չէ՞»՝ չհասկանալով, որ նաև ձեր պատճառով չկարողացան անել, չհասկանալով որ Նիկոլին հերթական անգամ փրկողներից մեկը հենց դուք էիք։

1 հոգու հնչեցրած կասկածի խոսքն իհարկե բավարար չէ բողոքը հանգցնելու համար, բայց ձեր պես տասնյակ հազարավոր մարդիկ են այդ քարոզչությունն ուտում և տարածում։ Ըստ էության ջրաղացի ու «մկան շեռի» էֆեկտն է սա։

Հասկանում եմ, որ շատերիդ համար սա ահավոր ցավալի է ընդունելը, բայց փորձեք անկեղծ լինել գոնե ինքներդ ձեր հետ։

Սպանեք ձեր մեջի «պողոսին» ու Նիկոլն այլևս շանս չի ունենա»: