կարևոր
2236 դիտում, 2 տարի առաջ - 2021-05-27 09:14

Այսօր բացօթյա աշխատանքային տոնավաճառ կգործի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում

Այսօր բացօթյա աշխատանքային տոնավաճառ կգործի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում

Երևանի քաղաքապետարանը այսօր՝ մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ից 17։00-ը, հրավիրում է երիտասարդներին Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ մասնակցելու բացօթյա աշխատանքային տոնավաճառի:

Միջոցառումը բացառիկ հարթակ է երիտասարդ մասնագետների, նորավարտ երիտասարդներ և աշխատանք փնտրող բոլոր անձանց համար` ընդլայնելու մասնագիտական կապերն ու ծանոթանալու աշխատաշուկայում առկա հնարավորություններին:

Աշխատանքային տոնավաճառին կմասնակցի շուրջ 2000 երիտասարդ, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներ, շուրջ 50 տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդական ոլորտի խնդիրներով զբաղվող փորձագետներ:

Տոնավաճառին կմասնակցեն ՀՀ խոշորագույն գործատուները, որոնք կօգնեն կոտրել այն կարծրատիպը, որ աշխատաշուկայում երիտասարդների համար բացակայում են որակյալ աշխատանքային հնարավորությունները։